«Գնացքի ետեւից վազողը». Իննա Խոջամիրյան

20:13   22 փետրվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում։

Դերասանուհին այս անգամ կիսվել է նոր լուսանկարով: Իննան տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի եւ նույն գույնի կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել է սեւ գլխարկը։ «Գնացքի ետեւից վազողը»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ Իննա Խոջամիրյանը, ով հունվարին նշանադրվել է Հայկ Պետրոսյանի հետ, օրեր առաջ ռոմանտիկ կադրեր էր հրապարակել։ Լուսանկարներում պատկերված էր պահը, երբ Հայկ Պետրոսյանն առաջարկություն է անում դերասանուհուն։ «Իրական հույզեր։ Սիրեք ու սիրված եղեք։  Շնորհավոր Սուրբ Վալենտինի տոնը»,- մեկնաբանություններում գրել էր Իննա Խոջամիրյանը։



© NEWS.am STYLE