Ինչպես է Քայլի Ջեններն արձագանքել քրոջ քաղաքացիական ամուսնու դավաճանությանն իր լավագույն ընկերուհու հետ

16:03   22 փետրվարի, 2019

Վերջին օրերի ամենաքննարկված թեմաներից մեկը Քլոե Քարդաշյանի քաղաքացիական ամուսնու՝ Տրիստան Թոմփսոնի դավաճանությունն է։ Ընդ որում, Տրիստանը սիրավեպ է սկսել ոչ թե սովորական մեկի, այլ Ջորջին Վուդսի՝ Քայլի Ջենների լավագույն ընկերուհու հետ։

Բոլորը սպասում են՝ ինչպես Քայլին կարձագանքի ընկերուհու դավաճանությունը, ում հետ նաեւ համագործակցում է։ Նախորդ տարվա սեպտմեբերին տեղի է ունեցել Kylie x Jordyn հավաքածուի թողարկումը։

Երեկ երեկոյան երկրպագուները նկատել են, որ Քայլին երկու անգամ նվազեցրել է շրթներկերի հավաքածուի գները։ Այժմ հավաքածուն արժե 13,5 դոլար 27-ի փոխարեն։ Կարծես թե աստղն այլեւս չի ցանկանում ոչ մի ընդհանուր բան ունենալ նախկին ընկերուհու հետ։ Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Ջորջինը տեղափոխվել է Քայլիի բնակարանից, ուր ապրում էր։



© NEWS.am STYLE