«Դերերը բաշխելուց ինձ էս դերն ա հասել....». Շպռոտն անկեղծ լուսանկարի համար ներողություն է խնդրել մայրիկից

15:36   22 փետրվարի, 2019

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը կիսվել է անկեղծ լուսանկարով։

Տեւական ժամանակ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին այսօր նոր հրապարակում է արել, որում սեւ բոդի է կրում։ «Դերերը բաշխելուց ինձ էս դերն ա հասել.... որոշ Ռուսաստանի հայեր զզվում եմ ձեզանից.... ու դուք շատ եք... Մամ, կներես ֆոտոի համար»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Հետեւորդները աջակցել են երգչուհուն՝ խորհուրդ տալով չանհանգստանալ այդ մարդկանց պատճառով։ «Դու գիտես՝ ով է ճանաչում քեզ ու սիրում, եւ դա միակ բանն է, որը նշանակություն ունի»,- գրել է նրանցից մեկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հետեւորդ-երկրպագուներին ներկայացել էր կարմիր գույնի, խորը դեկոլտեով ժանեկավոր հանդերձանքով։ Հրապարակմանը կից Շպռոտը գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE