Սերգեյ Շնուրովը խնդրել է արգելափակե՞լ նախկին կնոջ հարցազրույցը

17:13   22 փետրվարի, 2019

Օրերս Քսենիա Սոբչակի YouTube-ի ալիքով հեռարձակվող նոր շոուի ընթացքում հարցազրույց է հայտնվել նրա ընկերուհու եւ Սերգեյ Շնուրովի նախկին կնոջ՝ Մատիլդայի հետ, որում նա մանրամասներ էր պատմում հայտնի երաժիշտից բաժանվելու մասին։ Շոկային մանրամասներ հարցազրույցում չկային։

Մատիլդայի խոսքով՝ Սերգեյից հեռանալն իր համար իսկապես դժվար էր, իսկ բաժանումն էտապային կարգով է տեղի ունեցել։ Շնուրովի նախկին կինը պատմել է՝ ինչ է զգացել՝ իմանալով նախկին ամուսնու ամուսնության մասին. «Չեմ ուզում խոսել այդ մասին,  միայն մի բան կասեմ՝ ինձ դա վհատեցրել է։ Ես չէի սպասում։ Անկեղծ ասած՝ դեռ մշակում եմ այդ տեղեկատվությունը»։  

Դրանից հետո Քսենիան Շնուրովին մեղարդել է, որ նա խնդրել է արգելափակել հաղորդման հերթական թողարկումը։ «Այս երկուշաբթի հարցազրույց ենք տեղադրել Մատիլդա Շնուրովայի հետ։ Մի քանի օրվա ընթացքում այն ավելի քան 600 հազար դիտում է հավաքել։ Ինչպես հայտնում է Google-ի ռուսական գրասենյակը, առաջին իսկ օրն իր օգնականի՝ Նատաշայի միջոցով իրենց է դիմել Սերգեյ Շնուրովը՝ հարցացրույցն արգելափակելու խնդրանքով… Այսօր եւս մեկ անգամ անձամբ խոսել եմ Նատալյայի հետ։ Կարծես բողոքը մերժել էին, սակայն այսօր ամեն դեպքում արգելափակել են»,- Մատիլդայի հետ լուսանկարի մեկնաբանությունների գրել է հաղորդավարուհին՝ նշելով սկանդալային երաժիշտին։

Պատասխանը սպասել չի տվել, եւ ընդամենը մի քանի րոպե անց Քսենիային պատասխանել են. «Քսենիա Անատոլեւնա, հավակնելով քաղաքական կշռի, ցանկանում եմ, որ դուք սովորեք հարգել օրենքը եւ հատկապես հեղինակային իրավունքը։ Բայց դա խնդրի կեսն է, եթե դուք չեք կարողանում էլեմենտար կարդալ, վախենում եմ՝ ձեզ ոչնչով չեմ կարող օգնել։ Տեսանյութն արգելափակել է ВиД ընկերությունը, քանի որ դուք օգտագործել եք Օկսանա Պուշկինայի ետնանկարը, ինչի մասին գրված է։ Համբուրում եմ»։



© NEWS.am STYLE