Էմիլի Ռատակովսկին Ուկրաինան շփոթել է Ռուսաստանի հետ եւ զայրացնել ուկրաինացիներին

18:11   22 փետրվարի, 2019

Ամերիկյան հայտնի թոփ մոդել եւ դերասանուհի Էմիլի Ռատակովսկին հայտնվել է ուկրաինական Harper’s Bazaar-ի շապիկին, սակայն ինչպես պարզվել է, կարծել թե, լուսանկարվել է ռուսական ամսագրի համար։ Մոդելը լուսանկարը տեղադրել է Instagram-ում։

Նրա էջում երկու ամսագրերի շապիկների լուսանկարներ են հայտնվել՝ ուկրաինական եւ ճապոնական։ «Harper’s Bazaar Russia եւ Harpers Bazaar Japan»,- հրապարակումը մեկնաբանել է մոդելը։

Ուկրաինացի հետեւորդներին դուր չի եկել մոդելի պահվածքը, եւ նրանք սկսել են քննադատել Ռատակովսկուն. «Տխուր է, որ Էմիլին չգիտի, որ լուսանկարվել է ուկրաինական եւ ոչ թե ռուսական ամսագրի շապիկի համար։ Ուկրաինա եւ ոչ թե Ռուսաստան, Էմիլի»։ Գլխավոր մեղադրանքն այն էր, որ նա նույնիսկ չգիտի՝ ինչ ֆոտոշարքի է մասնակցել։

View this post on Instagram

A post shared by Harper's BAZAAR Japan (@harpersbazaarjapan) on

Ռուս օգտատերերին ուրախացրել է Ռատակովսկու սխալը։ Մեկնաբանությունները հանգեցրել են նրան, որ լուսանկարը բավական հայտնի է դարձել Instagram-ում, եւ առանձնապես մերկանալու կարիք չի եղել։



© NEWS.am STYLE