Քսենիա Սոբչակը նվաստացրել է դստեր պատճառով խայտառակված Վիկտորիա Բոնյային

22:22   22 փետրվարի, 2019

37-ամյա Քսենիա Սոբչակը հրապարակել է տեսանյութ, որով կիսվել էր 39-ամյա Վիկտորիա Բոնյան։ Հաղորդավարուհու հետաքրքրել է Բոնյայի դստեր դեմքը։

Բոնյան իր Instagram-ում իրեն ներկայացնում է, որպես կայացած եւ հաջողակ կին։ Նա հաճախ կիսվում է Մոնակոյի իր շքեղ կյանքով, պատմում է ճամփորդությունների մասին։ Հեռուստահաղորդավարուհի-դիզայները սիրում է երկրպագուներին ուրախացնել թանկարժեք բնակարաններում, անձնական ինքնաթիռներում եւ նավերում արված լուսանկարներով։

Բոնյան անհարմար իրավիճակում է հայտնվել դստեր՝ 6-ամյա Անջելինայի պատճառով։ Վիկտորիան իր Instagram-ի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում նա խալատով ներկայացել է Թայլանդի վիլլայից։

Նա որոշել է ցուցադրել, թե ինչպիսի շքեղ առանձնատանն է նա հանգստանում, սակայն այստեղ տեղի է ունենում անսպասելին։ Բոնյան ցուցադրել է շքեղ հյուրասենյակը եւ ասել է, որ իրենց նախաճաշը մատուցում են հենց լողավազանում, որոնցից առանձնատանը երկուսն են, կադրում երեւացել է նաեւ Բոնյայի դուստրը։

«Մենք այստեղ հիանալի լողափ ունենք», - հայտարարել է նա։ Եվ այստեղ Անջելինան մանկական միամտությամբ հայտարարել է․ «Այո, բայց մենք այստեղ չենք ապրում»։ Վիկտորիան պահը շտկելու փոխարեն հարվածել է երեխային՝ կրկնելով, որ նրանք հիանալի լողափ ունեն։

Անտարբեր չի մնացել Քսենիա Սոբչակը․ իր թելեգրամ ալիքում նա կտրուկ արտահայտվել է գործընկերուհու պահվածքի առթիվ։

«Շատ ծիծաղելի է։ Վիկտորիա Բոնյան վարում է իբր «շքեղ կյանք», իսկ հետո փորձում է փակել դստեր բերանը, որը փորձում է ասել, որ «մենք այստեղ չենք ապրում»։ Աաաաաա», - գրել է Սոբչակը։

View this post on Instagram

A post shared by Victoria Bonya (@victoriabonya) on

Ավելի վաղ Սոբչակը վիճել է Սերգեյ Շնուրովի հետ։ Իր խոսքերով «Լենինգրադ» խմբի ղեկավարը հասել է նրան, որ արգելափակեն իր նախկին կնոջ եւ Սոբչակի հարցազրույցը։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE