«Գահերի խաղ»-ի ստեղծողները Ջոն Սնոուի դեմքով յակուտյան «Օսկար» կստանան

23:03   22 փետրվարի, 2019

«Գահերի խաղ» սերիալի երկրպագուները որոշել են դրա ստեղծողներին պարգեւատրել յակուտյան ազգային «Օսկարով»։ Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը։

Որոշում է ընդունվել Ջոն Սնոուի դեմքով արծաթագույն արձանիկ պատրաստել։ «Որոշել ենք նրան ագռավի թիկնոցով ստեղծել, քանի որ մեզ մոտ կա պատ, որը նա կպաշտպանի։ Նա մարդկությանը կպաշտպանի ցրտից», - մանրամասնել է քանդակագործ Նիկոլայ Չոչասովը։ Նա հավելել է, որ արձանի վրա կլինեն նաեւ տարածաշրջանին բնորոշ ատրիբուտներ։

Երկրպագուները վստահ են, որ Վեստերոսի հյուսիսում առկա պատը ստեղծվել է յակուտյան Լենսկի սյուների շնորհիվ։ Նրանց կարծիքով այս քայլով կկարողանան ավելացնել զբոսաշրջիկների այցը։ Նշվում է, որ նվերն արդեն համարյա պատրաստ է եւ շուտով պատրաստվում են փոխանցել սերիալի ստեղծման վրա աշխատող կինեմատոգրաֆներին։

2016թ․-ին ակտիվիստներն ազգային «Օսկար» ստեղծել են նաեւ Լեոնարդո Դի Կապրիոյի համար։ Յակուտիայի բնակիչները մրցանակի համար հավաքել են 1,4 կգ արծաթ եւ 3,49գրամ ոսկի։



© NEWS.am STYLE