Ասպիրինով դիմակներ՝ դեմքի սեւ կետերի դեմ

19:24   24 փետրվարի, 2019

Դեմքի սեւ կետերի խնդիրը մշտապես անհանգստացնում է կանանց, եւ նրանք փորձում են տնային պայմաններում հատուկ դիմակների միջոցով ազատվել դրանցից։ Պարզվում է, ասպիրրինը, որը մեծապես օգտագործվում է գլխացավերի, բարձր ջերմության դեմ, հիանալի միջոց է դիմակներ պատրաստելու համար։

Ասպիրինով եւ սոդայով դիմակ
Դեմքի վրա առաջացած սեւ կետերից ազատվելու համար հիանալի միջոց է ասպիրինով եւ սոդայով դիմակը, որը պետք է քսել կամ երեկոյան, կամ տանից դուրս գալուց վեց ժամ առաջ։ Պատրաստման համար ձեզ հարկավոր է 4-6 ասպիրինի դեղահաբերը մանրացնել եւ փոշի դարձնել՝ ավելացնելով երկու թեյի գդալ կերակրի սոդա, կիտրոնի հյութ, 2-3 թեյի գդալ հեղուկ մեղր կամ ձիթապտղի յուղ։ Բոլոր բաղադրիչները պետք է խառնել, միատարր զանգված ստանալ եւ մերսող շարժումներով քսել խնդրահարույց հատվածներում։ 10-15 րոպե անց կարելի է դեմքը լվանալ սառը ջրով եւ խոնավեցնող կրեմ քսել։ 

Վարսակով եւ ապսիրինով դիմակ

Նման դիմակ պատրաստելու համար պետք է ասպիրինի 2/3-ը խառնել երկու թեյի գդալ մանրացած վարսակի մեջ՝ ավելացնելով 5-6 կաթիլ թեյի ծառի յուղ։ Ստացված բոլոր բաղադրիչները հարկավոր է լցնել եռացած ջրի մեջ եւ ստացված զանգվածը քսել խնդրահարույց հատվածներում։ 20-25 րոպե անց հարկավոր է մերսող շարժումներով լվանալ դիմակը, իսկ վերջում կրեմ կամ լոսյոն քսել։

Ասպիրինով եւ հալվեով դիմակ

Բավականին հեշտ պատրաստվող դիմակ, որի համար հարկավոր է 3-4 դեղահաբ ասպիրինը խառնել հալվեի (ալոէ) հյութի մեջ։ Ստացված զանգվածը պետք է քսել դեպքի խնդրահարույց հատվածում եւ 5-10 րոպե անց լվանալ երեսը ու քսել խոնավեցնողդիմակներ։

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE