Մարինկա Խաչատրյանի պայծառ լուսանկարները

21:48   22 փետրվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով վերջին շրջանում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուսասերիալում, ներկայացրել է իր վառ կերպարը։

Դերասանուհին լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ում, որոնցում ներկայացել է վանդակավոր հագուստով։ Մարինկա Խաչատրյանի կերպարն ամբողջացրել են սեւ պայուսակն ու արեւային ակնոցը։ Լուսանկարները դերասանուհու հետեւորդներին շատ են դուր եկել, նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են արել՝ նշելով, որ Մարինկան յուրօրինակ գեղեցկություն ունի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր ոճային կերպարում. նա սեւ շրջազգեստ է կրում, վառ գույնի բլուզ։ Կերպարն ամբողջացնում էին երկարաճիտ կոշիկները, գոտին, գունավոր պայուսակը։



© NEWS.am STYLE