Մկոն ընտանեկան արխիվից լուսանկար է հրապարակել

23:33   22 փետրվարի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանը իր հումորային լուսանկարներով, հրապարակումներով ու դրանց համապատասխան գրառումներով ժպիտով է լցնում իր միկրոբլոգի հետեւորդների օրը, որոնք էլ իրենց հերթին ակտիվ արձագանքում են յուրաքանչյուր հրապարակմանը։

Մկոն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին նա ցուցադրել է ընտանեկան արխիվից մի կադր։

«Տատիկիս հետ․․․», - մակագրել է կադրը դերասանը։

Ավելի վաղ Մկոն լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր իր կերտած դերերից մեկով։ Հումորային լուսանկարին կից դերասանը գրել էր․ «Կպիսկեմ կգնամ մեխով ուզբեկակական փլավ կուտեմ, ցայ տանյեեեմ»։



© NEWS.am STYLE