50-ամյա երգչուհի Վալերիան ուլտրակարճ կիսատաբատով պարծեցել է մարզված կոնքերով

10:11   23 փետրվարի, 2019

50-ամյա Վալերիան լուսանկարվել է ուլտրակարճ կիսատաբատով եւ սպորտային տոպով եւ ցուցադրել իր մարզված բարեմասնությունները։

Աստղը ակտիվ զբաղվում է սպորտով եւ իր Instagram-ում հաճախ է մարզումներից կադրեր հրապարակում։ Այս անգամ նա որոշել է մինիմալ հագուստով իր հետեւորդներին զարմացանել իր անթերի կազմվածքով։

Մեկնաբանությունների հատվածում երգչուհին խոստովանել է, որ այնքան էլ լավ մարզավիճակում չի գտնվում։ Ամանորյա տոների ժամանակ նա 2կգ քաշ է հավաքել։ Այժմ ինտենսիվ կերպով զբաղվում է սպորտով։

«Նիհարել եմ 1,5 կգ-ով։ Կազմվածքս դեռ իդեալական չի, շարունակում եմ աշխատել այդ ուղղությամբ», - գրել է Վալերիան լուսանկարին կից։



© NEWS.am STYLE