Սեռական բռնության մեղադրանքով ձերբակալվել է ռեփեր R. Kelly-ին

14:02   23 փետրվարի, 2019

Չիկագոյի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի ամերիկացի կատարող R. Kelly-ին՝ սեռական բռնության մեղադրանքով, հայտնում է Twitter-ը։

Ավելի վաղ Չիկագոյի դատախազությունn արդեն նմանօրինակ մեղադրանք առաջադրել էր երգչին, իսկ այժմ դրանց գումարվել են նաեւ «ծանրացնող հանգամանքներ՝ տասը հոդվածներով»։

Մեղադրանքները վերաբերում են չորս զոհերին, որոնցից երեքն անչափահաս են։ Մեղադրող կողմի համաձայն միջադեպերը տեղի են ունեցել 1998թ․-ից  2010թ․-ները։

Kelly-ին ավելի վաղ ամեն ինչ հերքել է, սակայն նրա շրջապատն ու հոլիվուդյան ընկերները տեղյակ են եղել այս ամենից, ինչի մասին վկայում են ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում պարբերաբար հրապարակված նոյւթերն ու գրառումները։ Այժմ նրան սպառնում է լուրջ պատիժ։



© NEWS.am STYLE