Նեղ գոտկատեղ, փարթամ կոնքեր․ Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն՝ ուլտրակարճ զգեստով

12:38   23 փետրվարի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, արդեն նաեւ դերասանուհի Լիլի Մորտոն, ով հանդես է գալիս Woman’s Club նախագծում իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է կազմվածքը։

Լիլին վառ դիմահարդարմամբ է, կրում է ուլտրակարճ, արծաթափայլ զգեստ, ինչի վրայից երկար ցանց, իսկ գոտեւ օգնությամբ նա ավելի է ընգծել նեղ գոտկատեղն ու փարթամ բարեմասնությունները։

Ավելի վաղ Լիլին իր Instagram-ի story բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, լուսանկար էր հրապարակել, որում մոդելը ցուցադրել էր փարթամ կուրծքը։ Լուսանկարի վրա Լիլին նշել էր դիմահարդարի հեղինակին։

Լիլին վառ դիմահարդարմամբ էր, կրում էր սեւ պիջակ եւ ժանյակավոր ներքնազգեստ, ինչն էլ ավելի էր ընգծում նրա բարեմասնությունները։



© NEWS.am STYLE