Սիրուշոն ցուցադրել է որդիների հետ ժամանցը

13:37   23 փետրվարի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրուշոն իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինից հետո ջնջվում է, նոր կադր է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է որդիների հետ ժամանցը։ Նրանք ուսումնասիրում են պատկերները, ինչի մասին գրել է նաեւ լուսանկարի վրա։

Ավելի վաղ իր Instagram-ի էջում Սիրուշոն՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե Լեւոն Քոչարյանի եւ Սիրուշոյի երեխաները Լոս Անջելեսում են մանկապարտեզ գնալուն գրել էր

«Մեր երեխաները հաճախում են եւ շարունակելու են հաճախել մանկապարտեզ Երեւանում, որտեղ բնակվել ենք միշտ եւ շարունակելու ենք բնակվել: Շնորհակալություն: Ցտեսություն»,- մասնավորապես գրել էր Սիրուշոն։



© NEWS.am STYLE