Լոլիտան՝ թմրադեղերից կախվածության եւ ոչ սթափ վիճակում ելույթների մասին

16:06   23 փետրվարի, 2019

«А поговорить?» Youtube-ի շոուի հերթական հաղորդման հյուրն է եղել 55-ամյա երգչուհի Լոլիտան։

Երգչուհին չի վախենում քննադատություններից, նա միշտ բաց արտահայտում է իր կարծիքը, ասում է այն, ինչի մասին ուրիշ աստղերը սիրում են լռել։

«Այո, ինձ մի քանի անգամ խմած տեսել են, - պատմել է երգչուհին։ - Հիշում եմ, բաժանվել էի մի տղամարդուց եւ դա ընդունել էի, որպես կյանքիս վերջնական փլուզում, այդ իսկ պատճառով մխիթարանք գտա ալկոհոլի մեջ։ Կարծում եմ նման իրավիճակը շատերին է ծանոթ»։

Լոլիտան մեծ հիասթափություն է ապրել իսկ հիմա նրա համար առաջնայինն առողջությունն է։ «Այլեւ երբեք դարդից չեմ խմում, դրան սթափ եմ մոտենում», - խոստովանել է երգչուհին։ Նա եւկ մեկ բացահայտում է արել։

«Անսպասելի իմ կյանքում հայտնվեցին մարդիկ, որոնք ինձ արգելված դեղհաբեր էին մատակարարում։ «Ցանկանու՞մ ես փորձել», - նրանք հարցնում էին ինձ։ «Ինչու՞ ոչ», - պատասխանում էի ես։ Այնուհետեւ հասկացա, որ ներքաշվում եմ դրա մեջ, որից հետո վտանգավոր փորձարկումներն ավարտվեցին», - պատմել է երգչուհին։



© NEWS.am STYLE