Ալինա Մարտիրոսյանի եւ ամունու սիրառատ գրկախառնությունը

16:36   23 փետրվարի, 2019

Սոցցանցերի իր միկրոբլոգերում ակտիվ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հաճախ է գրառումներ կատարում այս կամ այն քաղաքական, հասարակական հարցերի, խնդիրների ու երեւույթների մասին, պարբերաբար ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակում:

Հեռուստաէկրաններից հայտնի դերասանուհին իր Instagram-ում  նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամուսնու՝ Կարեն Արայանի հետ։ Լուսանկարներից մեկու սիրառատ զույգը ջերմ գրկախառնված է։ Երջանիկ դերասանուհին լուսանկարներին կից մեկնաբանություն չի էողել, սակայն հեշթեգերում նշել է «#իմ ամուսին, #իմ ընտանիք, #իմ սեր» արտահայտությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել՝ ցուցադրելով իր նուրբ դիմահարդարումը: Ալինան նախընտրել էր աչքերն ավելի արտահայտիչ դարձնել՝ շեշտելով թարթիչները, իսկ կոպերի եւ շուրթերի հարցում նախապատվությունը տվել է շագանակագույնի նյուդ երանգներին:



© NEWS.am STYLE