Իրինա Շեյքը, Քենդալ Ջենները, Բելլա Հադիդն ու այլք Versace 2019/2020 ցուցադրության ժամանակ

18:17   23 փետրվարի, 2019

Միալնում Նորաձեւության շաբաթի մասնակիցներին սպասում էր Versace 2019/2020 ցուցադրությունը։

Այս անգամ պոդիում բարձրացան Իրինա Շեյքը, Հադիդ քույրերը, Քենդալ Ջենները, Քենդիս Սվեյնփոլը, Կայա Գերբերը, Ստելլա Մաքսվելն ու շատ այլ մոդելներ։ Հյուրերի շարքում էին՝ Իդրիս Էլբան, Լիամ Փեյնը, Ամբեր Վալետտան եւ այլք։

Դոնաթելլա Վերսաչեն հրավիրել է այն մոդելներին, որոնք եղել են եղբոր մուսաները։ Նյու Յորքում տեղի ունեցած նախորդ ցուցադրության ժամանակ պոդիումում էին՝ Ամբեր Վալետտան, իսկ այս անգամ՝ Ստեֆանի Սեյմուրը։ Ցուցադրությունը բացել է Շալոմ Հարլոուն։

Պոդիումը զարդարում էին հսկայական գնասեղները, իսկ հենց հավաքածուուն ներառված էին Ջաննի Վերսաչեի ստեղծած գոտիներով զգեստները։

Աղբյուրը՝ DailyMail

Լուսանկարները՝ AP, Davide MaestriWWD/REX



© NEWS.am STYLE