Մայքլ Ջեքսոնի ընտանիքը երգչի մասին վավերագրական ֆիլմ ստեղծողներից 100 միլիոն դոլար գումար է պահանջում

23:14   23 փետրվարի, 2019

Դեռեւս 1992թ․-ին Մայքլ Ջեքսոնի եւ ամերիկյան NBO ալիքի միջեւ պայմանագիր է կնքվել, որի համաձայն նրանք պարտավորվում են չարատավորել աստղի անունը։ Սակայն Ջեքսոնի հարազատները գտնում են, որ պայմանագրի կետերը խախտվել են։

«Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմը պետք է բարձրանա մեծ էկրաններ 2019թ․-ի մարտին։ Ֆիլմում ժողովված են երգչի մասին ամենասկանդալային եւ հակասական ասեկոսեները։ Երաժշտի հարազատները վստահ են, որ հենց ֆիլմի գոյությունն արդեն իսկ 27 տարի վազեմության պայմանագրի խախտում է։ Հենց այդ պատճառով էլ նրանք որոշել են դատի տալ հայտնի հեռուստաընկերությանը։ Հայցում նշված գումարն ահռելի է՝ 100 միլիոն դոլար։

Համաձայն հեռուստաընկերության ֆիլմը բաղկացած է երկու մասից եւ Ուեյդ Ռոբսոնը եւ Ջեյմս Սեյֆչակը պատմում են՝ ինչպես են բռնության ենթարկվել Մայքլի կողմից, երբ համապատասխանաբար 7 եւ 10 տարեկան են եղել։  «Սա յուրաքանչյուրին հնարավորության կտա դիտել ֆիլմը եւ դատողություններ անել բովանդակության մասին», - հայտարարել են ալիքի ներկայացուցիչները։

Դեռ հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու առաջին նիստը։

Աղբյուրը՝ NBC



© NEWS.am STYLE