«Գիտեմ, որ սա Շառլ Ազնավուրի հայրենիքն է». «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին ժամանեց Երևան (ֆոտո/վիդեո)

17:13   23 փետրվարի, 2019

«Տաքսի» ֆիլմի աստղ, ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին րոպեներ առաջ ժամանեց Հայաստան: Դերասանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին մի շարք լրագրողներ, որոնց ֆրանսիացի աստղը ողջունեց Շառլ Ազնավուրի La Boheme երգով:

«Հայաստանի մասին շատ բան չգիտեմ, բայց ունեմ շատ հայ ընկերներ: Գիտեմ նաեւ, որ սա լեգենդար Շառլ Ազնավուրի հայրենիքն է»,-նշեց դերասանը` հավելելով, որ վաղը` փետրվարի 24-ին, ներկա է գտնվելու MIX FIGHT 40 խառը մենամարտերի մրցաշարին: Հենց սա է դերասանի երեւանյան այցի նպատակը։

Ի դեպ, Սամիի հետ Հայաստան է ժամանել նաեւ նրա եղբայրը` դերասան Բիբի Նասերին, որը հայտնի է «13-րդ թաղամասը» ֆիլմում իր դերով:

NEWS.am STYLE-ը եւս եղել է «Զվարթնոց» օդանավակայանում եւ լուսանկարել հայտնի դերասաններին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

Տեսանյութը` Վահագն Սարգսյանի



© NEWS.am STYLE