Կիսամերկ Աննա Սեդակովայի յուրահատուկ նվերը՝ տղամարդկանց

19:52   23 փետրվարի, 2019

«Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդակովան, ով հայտնի է իր կրքոտ, համարձակ, կրակոտ կերպարով, դաստիարակում է երեք երեխաներին։ Նա որոշել է միկրոբլոգի իր հետեւորդների անդորրը կրկին անգամ խանգարել։ Փարթամ կազմվածքով երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կրքոտ կերպարում։

Աննան կրում է սեւ ներքնեազգեստ՝ ցուցադրելով փարթամ կառուցվածքը, իսկ լուսանկարին կից գրել է․ «Գիտեի, որ ինձնից ուրիշ նվեր չէիք սպասում... Շնորհակալություն, որ ստիպում եք մեր սրտերին եւ մարմիններին զգալ»։

Ավելի վաղ, երգչուհին իր միկրոբլոգում  լուսանկար էր հրապարակել, որում ֆոտոխմբագրման ծրագրի օգնությամբ փոխել էր մազերի երանգը եւ հետեւորդներից հետաքրքրվել՝ արժե արդյոք փոխել մազերի գույնը։

Երկրպագուները միանգամից գնահատել էին «կրակոտ» մազերով լուսանկարը, մի մասը Սեդոկովային նույնիսկ համեմատել է դիսնեյյան ջրահարսի կերպարի հետ։ Օգտատերերի մի մասն էլ նշել էր, որ սեքսուալ Սեդակովան ավելի կրքոտ է դարձել։



© NEWS.am STYLE