Տիգրան Քեոսայանը հայտնվել է Ռուսաստանի ամենաազդեցիկ տղամարդկանց ցանկում

20:17   23 փետրվարի, 2019

Հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը մտել է Ռուսաստանի ամենաազդեցիկ տղամարդկանց ցանկում։

@Karaulny թելեգրամ ալիքը «Հայրենիքի պաշտպանի օրը» հրապարակել է այդ ցանկը։

 «Սա, անկեղծ ասած նույնիսկ ռեյտինգ չէ։ Բոլորին միավորում է մի բան՝ բոլոր այս տղամարդիկ կազմում եւ արտացոլում են մեր հզոր երկրի ոչ վաղ անցյալը, ներկան, ապագան։ Այդ իսկ պատճառով նրանցից յուրաքանչյուրը կարեւոր է», - ասվում է ալիքի հաղորդագրության մեջ։

Այսպես, թե այնպես Քեոսայանը Ռուսաստանի հեղինակավոր ցուցակում 91-րդ տեղում է, իսկ այն գլխավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։



© NEWS.am STYLE