Հասմիկ Խոջյանը՝ գրավիչ կերպարում

23:53   23 փետրվարի, 2019

«Էլենի օրագիրը» հեռուստասերիաում Մարիամիկը հեռուստադիտողների կողմից սիրված է իր համեստ դպրոցականի կերպարով: Նրան մարմնավորող դերասանուհի Հասմիկ Խոջյանը իրական կյանքում եւս աչքի է ընկնում իր համեստ եւ զուսպ կերպարով, բայց ի տարբերություն Մարիամիկի՝ Հասմիկն ավելի նրբագեղ ու էլեգանտ կերպարներ է նախընտրում:

Հասմիկ Խոջյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է դեղին տաբատ, զոլավոր սվիտեր։ Իսկ կադրին կից նա լավ հանգստայան օրեր է մաղթել իր հետեւորդ-երկրպագուներին։

Ավելի վաղ նա ներկայացել էր վառ կերպարում․ Հասմիկը գունառատ հանդերձանքով էր, իսկ մեկնաբանությունների հատվածում գրել էր․ «Մարդու կյանքում մեծ նշանակություն ունեն «թռիչքները»:

Պետք է որսալ պահը և թռչե՜լ... թռչել դեպի վեր և Հիմա՜... հենց ՀԻՄԱ՛, առանց վարանելու, առանց տատանվելու և առանց վախենալու։

Պետք է լինել մշտապես մոտիվացված, ժպտերես, լի սիրով, բարի և շա՜տ աշխատասեր՝ նոր ու հաճախակի թռիչքներ ունենալու համար»։



© NEWS.am STYLE