Իրինա Շեյքը կրքոտ տվերկ է պարել (վիդեո)

10:16   24 փետրվարի, 2019

33-ամյա մոդե Իրինա Շեյքն ակտիվ մասնակցում է Միլանում անցկացվող Նորաձեւության շաբաթին։ Նա հասցնում է ոչ միայն աշխատել, այլեւ զվարճանալ։

View this post on Instagram

A post shared by Irina Shayk Georgia (@irinashaykonline) on

Versace-ի ցուցադրությունից հետո մոդելները մասնակցել են աֆթերփարթիի։ Համացանցում հայտնվել է Իրինա Շեյքի մասնակցությամբ մի տեսանյութ։

Հոլովակում Բրեդլի Քուփերի սիրելին տվերկ է պարում դիջեի սեղանի մոտ։ Առաջինը սկսում է պարել 19-ամյա մոդել Ադուտ Ակեչը, ապա նրան է միանում նաեւ Իրինան եւ նրանք միասին շատ տպավորիչ պար են ցուցադրում։

Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը, Հադիդ քույրերը, Քենդալ Ջենները, Քենդիս Սվեյնփոլը, Կայա Գերբերը, Ստելլա Մաքսվելն ու շատ այլ մոդելներ ավելի վաղ մասնակցել են Versace 2019/2020 ցուցադրությանը, որի պոդիումը զարդարում էին հսկայական գնասեղները, իսկ հենց հավաքածուում ներառված էին Ջաննի Վերսաչեի ստեղծած գոտիներով զգեստները։



© NEWS.am STYLE