Ի՞նչ են Ալլա Պուգաչովան եւ դուստրը նվիրել Մաքսիմ Գալկինին

14:17   24 փետրվարի, 2019

5-ամյա Լիզա Գալկինան նոր հոլովակի հերոսուհին է դարձել, որը նկարահանել է նրա հայրը։ Աղջնակը հուզիչ շնորհավորանք է հղել հորը՝ փետրվարի 23-ի տոնի կապակցությամբ։ Գալիկինն այդ տեսանյութը տեղադրել է իր Instagram-ում։

View this post on Instagram

A post shared by Максим Галкин (@maxgalkinru) on

Այնուհետեւ Լիզան հորը գիշերանոց է նվիրել։ Զգացված շոումենն ասել է․ «Շնորհակալություն, Ալլոչկա, շնորհակալություն, Լիզա»։

Լիզան հոր համար բանաստեղծություն է արտասանել, որը նվիրված է փետրվարի 23-ին։

Ալլա Պուգաչովայի ոճաբանի խոսքերով, 69-ամյա երգչուհին հաճախ է 42ամյա ամուսնու համար գիշերանոց պատվիրում իր մոտ, որը, ինչպես պարզվում է դրանք ուղղակի պաշտում է, քանի որ դրանցով ոչ միայն քնում է, այլեւ շրջում է իրենց առանձնատանը։



© NEWS.am STYLE