Սլացիկ ոտքեր, արեւ, լողափ․ Լուիզա Ներսիսյանի նոր լուսանկարը՝ Դուբայից

19:46   24 փետրվարի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:

Նա ընտանիքի հետ հանգստանում է Դուբայում, որտեղից էլ տեսանյութեր եւ լուսանկարներ է հրապարակում։ Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որն արված է Դուբայի լողափերից մեկում։ Հմայիչ Լուիզա Ներսիսյանը կրում է շատ կարճ, սեւ գույնի հանդերձանք, որոնք էլ առավել են ընդգծել նրա սլացիկ ոտքերը։ Կադրին կից սիրված դերասանուհու օգտատերերը բազում դրական մեկնաբանություններ են կատարել։

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհին իր Instagram-ի stories բաժնում հրապարակել էր մի լուսանկար, որում ներկայացել էր շքեղ կերպարում: Նա կրում էր շքեղ, կարճ, երեկոյան զգեստ, բարձրակրունկներ։ Լուսանկարին կից մեկնաբանություն նա չէր թողել։



© NEWS.am STYLE