«Մի փնտրեք ավելի լավը, փնտրեք ձերը»․ Սոֆյա Պողոսյանի հմայիչ լուսանկարն ու փիլիսոփայական գրառումը

20:50   24 փետրվարի, 2019

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետեւորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:

Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ գեղեցկուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նա վառ դիմահարդարմամբ է, երեկոյան  զգեստով ու վարսահարդարմամբ։

Լուսանկարին կից նա մեջբերել է Օշոյի խոսքերը․ «Մի փնտրեք ավելի լավը, փնտրեք ձերը, քանի որ լավը միշտ էլ ձերը կդառնա, չէ որ քոնը միշտ լավագույնն է»։

Ավելի վաղ Սոֆյա Պողոսյանը լուսանկար էր հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Նա վառ դիմահարդարմամբ էր՝ մուգ բալագույն շրթներկ, արտահայտիչ աչքեր։



© NEWS.am STYLE