«Ֆասթ ֆուդ, թե առողջ սնունդ»․ Իննա Խոջամիրյանի հարցումը

22:44   24 փետրվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին հարց է ուղղել։ Նա գրել է․ «Fast food թե առողջ սնունդ: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»։

Հիշեցնենք՝ Իննա Խոջամիրյանը, ով հունվարին նշանադրվել է Հայկ Պետրոսյանի հետ, օրեր առաջ ռոմանտիկ կադրեր էր հրապարակել։ Լուսանկարներում պատկերված էր պահը, երբ Հայկ Պետրոսյանն առաջարկություն է անում դերասանուհուն։ «Իրական հույզեր։ Սիրեք ու սիրված եղեք։  Շնորհավոր Սուրբ Վալենտինի տոնը»,- մեկնաբանություններում գրել էր Իննա Խոջամիրյանը։



© NEWS.am STYLE