Օլգա Սերյաբկինան մեկնաբանել է էսկորտ սկանդալին մասնակցության լուրերը

14:06   25 փետրվարի, 2019

Serebro խմբի նախկին մենակատար, Molly կեղծանվան ներքո հանդես եկող Օլգա Սերյակբինան մեկնաբանել է վերջերս համացանցում տարածված էսկորտ ծառայություններ մատուցող աստղերի ցանկը, որում նշվում է նաեւ իր անունը։

Երգչուհու խոսքով՝ սկզբնական շրջանում պարզպես անհեթեթ է համարել իրեն վերկաբեկող այդ տեղեկատվությունը։ Սակայն այն բանից հետո, երբ սկանդալը մեծ արձագանք է ստացել, որոշել է խախտել լռությունը։

«Սկզբնական շրջանում դրան նշանակություն չէի տալիս եւ չէի ցանկանում ոչինչ մեկնաբանել, որովհետեւ բոլորն, ովքեր ճանաչում են ինձ՝ ընկերներս, մտերիմներիս եւ երկրպագուներս, հասկանում են, որ բացարձակապես անհեթեթ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բայց այժմ այն այնպիսի մասշտաբների է հասել, որ պարզապես չեմ կարող լռել։ Դիմել եմ փաստաբանի եւ մտադիր եմ գտնել ու պատժել սուտ տեղեկություններ տարածողներին»,- ասել է Սերյաբկինան։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր տեղեկատվությունը, որ երգչուհի Օլգա Սերյաբկինան էսկորտ ծառայություններ է մառուցում մեկ գիշերվա դիմաց 30 հազար դոլարով։ РЕН-ТВ հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ էր ցուցադրել, որում ներկայացվել էր շոու-բիզնեսի աստղերի պահանջած գներն այդպիսի ծառայությունների մատուցման համար։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE