Հրապարակվել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի նոր թրեյլերը

10:13   25 փետրվարի, 2019

HBO հեռուստաընկերությունը թրեյլեր է հրապարակել, որում հայտնել է մի շարք հեռուստաշոուների թողարկման մասին։ Երկու րոպե տեւողությամբ  հոլովակում, որը հանդիսատեսն անվանել է «Բոլոր աստղերն այստեղ են», կադրեր են ցուցադրվում «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանից, «Դեդվուդ» ֆիլմից, որը նկահարահանվել է համանուն սերiալի հիման վրա, «Մեծ փոքրիկ սուտ» եւ մի շարք այլ ֆիլմերից, հայտնում է HBO-ն։

«Գահերի խաղ»-ի երկրպագուներին իսկական տոն է սպասվում։ Թեեւ  կուլտային սերիալի հատվածը մի քանի վայրկյան է տեւում, երկրպագուները միանգամից  ակնարկ են նկատել 8-րդ եթերաշրջանի երկրորդ կեսի էպիկական մարտին. եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է ապրիլի 14-ին։ Տեսանյութում սերիալի աստղ Մեյսի Ուիլյամսը պատկերված է Արյա Սթարկի դերում մարտական հանդերձանքով, ինչը նշանակում է, որ մարտը տեղի է ունենալու Հյուսիսում։ Էդդարդ Սթարկի դուստրն առաջին անգամ տեսնում է վիշապին, որը կռվելու է Դեյներիս Թարգարիենի բանակում, եւ մինչ ետին պլանում գտնվողները խուճապի մեջ են, Արյան հմայված նայում է նրան։

«Դեդվուդ»-ի կադրերը ցույց են տալիս՝ ինչպես է Թիմոթի Օլիֆանտա Սեթ Բուլոկը բաժակի շուրջ զրուցում Ալ Սուերենգենի հետ, ում կերպարը ֆիլմում մարմնավորել է Իեն Մաք-Շեյնը։



© NEWS.am STYLE