Սեքսուալ Իրինա Շեյքը, զգեստ կրող տղամարդը եւ հայ միլիոնատիրոջ կինը. «Օսկար 2019»-ի կարմիր գորգի գլխավոր կերպարները

11:46   25 փետրվարի, 2019

Վերջապես եկել է օրը, որին ամբողջ աշխարհի կիոմաններն այդքան սպասում էին՝ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը։ Մի քանի ամսվա ընթացքում աստղերը կարողացել են «մարզվել» բազմաթիվ մրցանակաբաշխությունների ընթացքում՝ սկսած «Ոսկե գլոբուս»-ից, մինչեւ BAFTA` ցուցադրելով, որ սա ոչ միայն կինեմատոգրաֆի, այլ ոճի տոն է։ Աստղային հյուրերն արարողությանը պատրաստվել էին ինչպես հարկն է։ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում բազմաթիվ վառ զգեստներ կային։ 

Աստղերի մեծ մասը հավատարիմ է մնացել դասականին եւ արարողության համար ընտրել դասական երեկոյան զգեստների տարբերակներ։ Թեեւ երեկոն առանց էպատաժի չի անցել. երգիչ եւ դերասան Բիլի Փորթերը, ով արարողությանը առաջիններից է հայտնվել, պատասխանատվությամբ է մոտեցել զգեստի ընտրությանը։ Կարմիր գորգին նա հայտնվել է թավշյա զգեստով։ Արտասովոր հագուստի վերնամասը հիշեցնում է տղամարդու կոստյում։

Յուրօրինակ կերպարով հիացրել է ռուս մոդել Իրինա Շեյքը, ով կարմիր գորգին հայտնվել է ամուսնու՝ Բրեդլի Քուփերի եւ նրա մոր հետ։ Շեյքը շքեղ սեւ զգեստ էր կրում, որտ զարարդված է ոսկեգույն դեկորով։ Զգեստը բաց էր մեջքի հատվածում։

Ամենայն հավանականությամբ զգեստի հեղինակը Versace ապրանքանիշն է, որի հետ մոդելն ակտիվորեն համագործակղում է։ Ազդեցիկ զարդերն ու ոճային կարեն ամբողջացնում էին Շեյքի կերպարը։

Հայազգի միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կնոջ՝ Սերենա Ուիլյամսի մասնակցության մասին հայտնի է դարձել մի քանի օր առաջ։ Հայտնի թենիստիտուհին տարվա գլխավոր կինոմրցանակաբաշխության ընթացքում փայլել է երեկոյան զգեստով։

Ուիլյամսը հանրությանը ներկայացել է 7 հայտնիների հետ, ովքեր, ինչպես եւ ինքը, հեռու են կինոյի աշխարհից։

Առաջարկում ենք նայել մյուս զգեստները, որոնք եւս ուշադրության են արժանի։

Լուսանկարները՝ Hello, Getty



© NEWS.am STYLE