Զգուշացեք, Գագան է. «Օսկար»-ում ելույթից հետո Իրինա Շեյքը պետք է զգուշանա

12:47   25 փետրվարի, 2019

«Աստղը ծնվեց» (A Star Is Born) ֆիլմի գլխավոր դերակատարներ Լեդի Գագան եւ Բրդելի Քուփերը «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում միասին կատարել են «Shallow» երգը, որը հիթ է դարձել եւ հաղթել «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում։

Միայն թե ֆիլմի երկրպագուները, ովքեր երազում են, որ սիրելի դերասանները միասին լինեն նաեւ իրական կյանքում, հրճվում են։ Երգչուհին, ով հայտնի երգը կատարեց դաշնամուր նվագելով, առաջին իսկ ակորդներից բոլորին ստիպել է կլանված հետեւել ելույթին։ Shallow երգը կատարելու ընթացքում երգչուհին եւս մեկ անգամ վերապրել է յուրաքանչյուր բառ, իսկ Բրեդլի Քւփերը ելույթի ավարտին նստել է երգչուհու կողքին՝ հուզելով հանդիսատեսին։

Ընդ որում, տեղեկություններն այն մասին, որ Քուփերը տարված է Գագայով, ով նրա «Աստղը ծնվեց» ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, պատահական չեն տարածվել։ Բրդելին եւ երգչուհին դրանց տարածման պատճառ են դարձել։ Ֆիլմի գովազդային արշավի ընթացքում նրանք գրեթե բոլոր միջոցառումներին միասին էին հայտնվում եւ ոչ թե գործընկերների, այլ սիրահար զույգի պահվածք դրսեւորում։ Նրանք անդադար հրապարակայնորեն արտահայտում էին հիացմունքը միմյանցով, իսկ հարցազրույցներից մեկում Քուփերը հայտարարել է, որ սիրահարվել է Գագային։

Կասկածները, որ երգչուհուն եւ Քուփերին կապում են ոչ միայն պրոֆեսիոնալ հարաբերությունները, առավել սրեց այն, որ նախորդ շաբաթ Գագան հայտարարեց Քրիստիան Կարինոյի հետ նշանադրությունը չեղարկելու մասին։ Նրա հետ երգչուհին նշանադրվել էր նախորդ տարվա աշնանը։ Մարդիկ կարծել են, թե նա ընկերոջը լքել է հենց հանուն Բրեդլիի։



© NEWS.am STYLE