Քենդալ Ջենները ցնցել է առանց ներքնազգեստի հագուստով

15:03   25 փետրվարի, 2019

Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները, ում բրիտանացի հեռուստահաղորդավար Փիրս Մորգանն անվանել է Քարդաշյան ընտանիքի միակ գեղեցիկ կինը, հիացրել է լիբիա-ամերիկյան դիզայներ Ռեմի Կադիի նոր զգեստով, որը կրել է Oscar մրցանակաբաշխությանը հաջորդած Vanity Fair Oscars-ին։ Գեղեցկուհին, հավանաբար, այնքան է շտապել երեկույթին, որ բոլորովին մոռացել է ներքնազգեստ կրել։

Մոդելը սեւ թավշյա զգեստ է կրել, որը ներառված է եղել դիզայների գարնանային հավաքածուում։ Զգեստը նաեւ երկու յուրօրինակ բացվածք ուներ։ Լրագրողներն ու ներկաները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Ջենները ներքնազգեստ չէր կրում։

«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում։



© NEWS.am STYLE