Exclusive. Սամի Նասերին այցելել է Ծիծեռնակաբերդ (ֆոտո)

14:30   25 փետրվարի, 2019

«Տաքսի» ֆիլմի հայտնի աստղ Սամի Նասերին եւ նրա եղբայրը` «13-րդ թաղամասը» ֆիլմից հայտնի Բիբի Նասերին, քիչ առաջ հարգանքի տուրք են մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Հայտնի աստղերը հայ ընկերների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Անցած տարի Սամի Նասերին նկարահանվել է հայ ռեժիսոր Արտակ Իգիթյանի «Անատոլիական պատմություն» ֆիլմում, որի հիմքում Հայոց ցեղասպանության պատմությունն է:

Դերասանը, սակայն, չցանկացավ բացահայտել իր դերի մանրամասները, որպեսզի հայ հանդիսատեսն ավելի մեծ ոգեւորությամբ սպասի ֆիլմին: Հիշեցնենք, որ Նասերին Հայաստանում է Գագիկ Ծառուկյանի հրավերով`որպես MIX FIGHT 40 խառը մենամարտերի մրցաշարի հատուկ հյուր:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է դերասանի` Ծիծեռնակաբերդ այցի բացառիկ լուսանկարները:

Լուսանկարիչ` Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE