Հայ մասնակիցը բուլղարական «Ձայնը» նախագծի բոլոր մարզիչներին ստիպել է պտտվել

16:01   25 փետրվարի, 2019

Երաժիշտ Սերգեյ Վարդեւարյանը ֆանտաստիկ ելույթով «պայթեցրել է» բուլղարական «Ձայնը» նախագծի բեմը՝ բոլոր մարզիչներին ստիպելով պտտվել։ Ամբողջ ելույթի ընթացքում մարզիչները պարել են, ուրախացել Audioslave ռոք խմբի «Show me how to live» հիթի անկրկնելի կատարման ներքո։

Իսկ մարզիչներից մեկը՝ կիթառահար եւ կոմպոզիտոր Իվան Լեչեւը չի կարողացել նստած մնալ եւ զուգերգ է կատարել տաղանդավոր հայի հետ՝ կիթառ նվագելով։ Հանդիսատեսը հիացած էր այդ կատարումից։



© NEWS.am STYLE