«Օսկար 2019». ամերիկացիները հիասթափված են լավագույն ֆիլմից

19:13   25 փետրվարի, 2019

Լոս Անջելեսում անցկացված «Օսկար 2019» մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը»։ Սակայն Ամերիկյան կինոակադեմիայի ընտրությունից ոչ բոլորն են գոհ։ Los Angeles Times-ի կինոքննադատ Ջասթին Չանգը հայտարարել է, որ «Կանաչ գիրքը» «վատագույն լավագույն ֆիլմ է, որը 2005թ.-ին «Բախում»-ից հետո «Օսկար»-ի է արժանացել»։

Հեղինակը տրագիկոմեդիայի հաղթանակը «աղետալի պատահականություն» է համարում։ Նրա կարծիքով՝ «Կանաչ գիրքը» եւ «Բախումը» բարձրացնում են միջմշակութային տարաձայնությունների խնդրը՝ օգտագործելով կլիշեներ եւ կարծրատիպեր։ Այդ պատճառով հանդիսատեսը դրանք դիտելուց հետո ուժասպառ եւ զայրացած է լինում։

«Սա ակադեմիայի զիջումն է սպիտակամորթ հանդիսատեի այն հատվածին, որը հավատում է, որ արդարության մասին խոսակցությունները պետք է վարվեն իրենց պայմաններով։ Ֆիլմն ամենասվորական հակասությունները վերածել է անսովոր բարդ հակասությունների»,- գրել է LA Times-ի քննադատը։

«Կանաչ գիրքը» ֆիլմի կենտրոնում ջազ դաշնակահար Դոն Շիրլին են եւ նրա վարորդ Թոնի Վալելոնգը։ Երա-իշտը 1960-ականներին շրջագայության է մեկնում եւ բախվում աֆրոամերիկացիների նկատմամբ խտրականությանը։ Հաղթողների ամբողջական ցանկի հետ կարելի է ծանոթանալ այստեղ։



© NEWS.am STYLE