«Սամ ջան, ծնունդդ շնորհավոր». Նաիրա Զոհրաբյան

17:54   25 փետրվարի, 2019

Այսօր տաղանդավոր գրող, թարգմանիչ, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն է։ Նրա կինը՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Նաիրա Զոհրաբյանը ջերմ շնորհավորել է կյանքից հեռացած ամուսնուն ու Facebook-յան էջում տեղադրել նրա կատարումը։

«ՍԱՄ ՋԱՆ, ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ

Այսօր Սամվելի ծննդյան օրն է: Ու «The Beatles»-ի «Imagine»-ը քո, Ավոյի ու Արթուրի կատարմամբ իսկապես ֆանտաստիկ սիրուն է»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ Սամվել Մկրտչյանի շնորհիվ հայ ընթերցողը հնարավորություն է ստացել հայերենով կարդալ համաշխարհային գրականության խոշոր դեմքերի ստեղծագործություններ։ Նա կյանքից հեռացել է 2014թ.-ին՝ 55 տարեկան հասակում։



© NEWS.am STYLE