Կարմիր շրթներկ, վանդակավոր զգեստ. Զարուհի Բաբայանի ոճային կերպարը

23:33   25 փետրվարի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը ներկայացել է իր ոճային կերպարը։

Նա նոր կադրեր է հրապարակել Instagram-ում, որոնք արվել են Բեյրութում։ Երգչուհին վանդակավոր զգեստ է կրել. վանդակները տեւական ժամանակ սեզոնի թրենդ էին համարվում։ Երգչուհին զգեստը համադրել է ցածրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել է կարմիր շրթներկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Զարուհին ոճային հագուստ էր կրում՝ սեւ զգեստ, գունավոր զուգագուլպա։ Կերպարն ամբողջացրել էին սեւ պայուսակը աքսեսուարները՝ մատանի եւ ականջօղեր։



© NEWS.am STYLE