Սամի Նասերին այցելել է «Մեգերյան կարպետ»

00:24   26 փետրվարի, 2019

«Տաքսի» ֆիլմի հայտնի աստղ Սամի Նասերին եւ նրա եղբայրը` «13-րդ թաղամասը» ֆիլմից հայտնի Բիբի Նասերին, ովքեր այս օրերին գտնվում են Երեւանում, այցելել են «Մեգերյան Կարպետ»։ Այս մասին հայտնում է ընկերության Instagram-ի էջը։

Դերասանները շրջել են ընկերությունում, ծանոթացել գորգագործությանը, ապա նաեւ հայկական տարազ փորձել։

Նշենք՝ այսօր եղբայրները հարգանքի տուրք են մատուցել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հայտնի աստղերը հայ ընկերների ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Անցած տարի Սամի Նասերին նկարահանվել է հայ ռեժիսոր Արտակ Իգիթյանի «Անատոլիական պատմություն» ֆիլմում, որի հիմքում Հայոց ցեղասպանության պատմությունն է:

Լուսանկարներն՝ ընկերության Instagram-ի եւ Facebook-ի էջերից 



© NEWS.am STYLE