Մել Բին կտրուկ արտահայտվել է Լեդի Գագայի եւ Բրեդլի Քուփերի ավելորդ քնքշանքի մասին

12:16   26 փետրվարի, 2019

43-ամյա երգչուհի Մել Բին խոստովանել է, որ իրեն անհարմար է զգացել, երբ 32-ամյա Լեդի Գագան եւ 44-ամյա Բրեդլի Քուփերը «Օսկար» մրցանակաբաշխությանը միասին կատարել են «Աստղը ծնվեց» ֆիլմի երգը։ Նրան թվացել է, որ դերասանները չափից շատ են դերի մեջ մտել՝ սիրահարվածություն ցուցադրելով։

Ըստ ֆիլմի սյուժեի՝ Լեգի Գագայի եւ Բրեդլի Քուփերի հերոսները սիրահարներ են, այդ պատճառով նրանք բեմում եւս ցուցադրել են՝ իբրեւ խենթանում են միմյանց համար։ Կարծես թե ոչ ոքի չի հուզել, որ դահլիճում նստած էր Իրինա Շեյքը՝ Բրեդլի Քուփերի սիրելին եւ նրա դստեր մայրը։

«Բարի առավոտ, Բրիտանիա» շոուի ընթացքում Մելանի Բրաունը հիշատակել է դա եւ հույս հայտնել, որ գործընկերներն ընդամենը ցուցադրել են սիրահարվածություն, սակայն ինքն անհարմար է զգացել, քանի որ այդ ամենը տեսել է Շեյքը։

«Ես ուզում եմ մտածել, որ նրանց հայացքներն ընդամենը ելույթի մասին էին, որովհետեւ գոյություն ունի կանացի համերաշխության կանոն… Հույս ունեմ՝ նրանց դեպքում խնդիրը բարձր պրոֆեսիոնալիզմն է»,- ասել է Բրաունը։ Spice Girls-ի մենակատարի խոսքով՝ ինքը փորձում է չհավատալ բամբասանքին։

«Օսկար» մրցանակաբաշխությունից երկու շաբաթ առաջ հայտնի է դարձել, որ Լեդի Գագան չեղարկել է Կրիստիան Կարինոյի հետ նշանադրությունը։ Ավելի վաղ աստղը խոստովանել է, որ իր եւ Բրեդլի Քուփերի միջեւ նկարահանման ընթացքում քիմիա է սկսվել։ Այդ ամենը երկրպագուներին առիթ է տվել կարծելու, թե ֆիլմում սիրահարների մարմնավորող դերասաններն իսկական զգացմունքներ ունեն միմյանց հանդեպ։

Աղբյուրը՝ The Independent



© NEWS.am STYLE