Բացահայտվել է «Օսկար»-ի վատագույն զգեստներից մեկի ստեղծման գաղտնիքը

17:11   26 փետրվարի, 2019

Հայտնի են դարձել «Օսկար» մրցանակաբաշխության վատագույն զգեստներից մեկի ստեղծման մանրամասները։ Զգեստը, որը կրել է դերասանուհի Օլիվիա Քոլմանը, ով լավագույն դերաsանուհի անվանակարգում մրցանակի է արժանացել «Ֆավորիտուհին» ֆիլմում կերտած կերպարի համար, ստեղծվել է 1209 ժամ։ Այս մասին հայտնում է DailyMail-ը։

Քննադատները մուգ կանաչ մետաքսյա զգեստը ներառել են մրցանակաբաշխության պատմության ամենավատ զգեստների ցանկում։ Նշվում է, որ միայն թիկնոցի բյուրեղները կարելու համար մասնագետներն ավելի քան 300 ժամ են ծախսել։

Զգեստի պատրաստման համար աշխատել է իտալական Prada նորաձեւության տան՝ 8 հոգուց բաղկացած մասնագետների խումբը։ Ըստ հրատարակության տվյալների՝ Քոլմանը խոստացել էր մրցանակը ստանալու համար ներկայանալ միայն այս ապրանքանիշի զգեստով։ «Prada-ի թիմն իսկապես հրաշալի է։ Կարծես պատրատվում էի սեփական հարսանիքիս։ Իսկ Մերին գիտեր՝ ինչն եմ ես ատում իմ մարմնում եւ ինչն եմ ցանկանում թաքցնել»,- կիսվել է դերասանուհին՝ նկատի ունենալով բրիտանացի ոճաբան Մերի Ֆելոուսին՝ արքայադուստր Դիանայի ազգականին։

«Օլիվիան իսկական կնոջ կազմվածք ունի։ Նա ուժեղ է, աշխատող մայր եւ անկախ իր դատողություններոմ։ Դա ընկած էր մեր պատկերացման հիմքում՝ ինչպես պետք է նա հագնված լինի»,- պարզաբանել է Ֆելոուսը։

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 24-ին՝ Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում։ Կարմիր գորգի ամենավառ զգեստներին կարող եք ծանոթանալ այստեղ։



© NEWS.am STYLE