Victoria's Secret-ի «հրեշտակը» «Օսկար»-ից առաջ մերկացրել է կուրծքը

19:11   26 փետրվարի, 2019

Շվեդ մոդել Էլզա Հոսկը, ով Victoria's Secret-ի ամենահայտնի «հրեշտակներից» մեկն է, Instagram-ում կիսվել է նոր լուսանկարով։ Նա լուսանկարկվել է թոփլես՝ մերկ կուրծքը փորձելով ծածկել ձեռքերով։

Չնայած հագեցած գրաֆիկին եւ հայտնի ապրանքանիշերի հետ համագործակցությանը, Էլզա Հոսկը չի մոռանում երկրպագուներին ուրախացնել գայթակղիչ լուսանկարներով։ Հայտնի մոդելը սիրում է իրեն ցուցադրել առավելագույնս սեքսուալ կերպարներով։

Էլզայի լուսանկարներն ու դիմահարդարումը համեմատելով՝ կարելի է ենթադրել, որ այդ կրքոտ լուսանկարն արվել է «Օսկար 2019» մրցանակների հանձնումից առաջ։  Vanity Fair  երեկույթին մոդելը ներկայացել է արդեն հագուստով։ Նա ընտրել է Gucci ապրանքանիշի զգեստը, որը հրապուրիչ բացվածք ունի։ Այդ պատճառով Էլզա Հոսկը հրաժարվել է ներքնազգեստից։



© NEWS.am STYLE