Նատաշա Կորոլյովան՝ Եվրատեսիլի մասնակցությունից հրաժարված երգչուհու հետ սկանդալի մասին

23:11   26 փետրվարի, 2019

45-ամյա երգչուհի Նատաշա Կորոլյովան, որը Ուկրաինայից է, շատ էմոցիոնալ է արտահայտվել 27-ամյա Maruv մականվամբ հանդես եկող ուկրաինացի երգչուհի Աննա Կորսունի արարքի վերաբերյալ։ Աղջիկը հաղթել է «Եվրատեսիլ» մրցույթի ուկրաինական մասնակիցների ընտրության փուլը, սակայն Ազգային հեռուստաընկերության չափազանց շատ պահանջների համար որոշել է հրաժարվել մասնակցությունից։

Կորոլյովան հայտարարել է, որ տխրել է իմանալով տեղի ունեցածի մասին, սակայն ամբողջովին աջակցել է Maruv-ին։ Սերգեյ Գլուշկոյի կինը վերահրապարակել է երգչուհու ձայնագրությունները եւ հավելել իր կարծիքը։

«Երբ արդեն Ուկրաինան կհասունանա եւ կվերակենդանանա, ինչու պիտի մշակութային մարդիկ տառապեն խաբեբաների, գողերի, ստախոսների եւ կեղծ մարդկանց պատճառով», - գրել է Նատաշան իր Instagram-ում՝ չմոռանալով հայհոյանքների մասին։

Երկրպագուները սատարել են երգչուհու կարծիքը եւ ամբողջովին համաձայնել են նրա հետ։

Ավելի վաղ Maruv մականվամբ երգչուհին հրապարակել էր Ազգային հեռուստաընկերության հետ կնքած պայմանագրից մի հատված։ Երգչուհու խոսքերով նրան արգելել են ելույթի ժամանակ որեւէ իմպրովիզացիա անել։ Նա նշել է եւս մեկ պահանջ՝  առանց համաձայնության լրագրողների հետ շփում, որն ամբողջովին խախտում է խոսքի ազատության եւ մարդու իրավուները։

Նա նաեւ նշել է, որ պայմանագրում կան «շատ աբսուրդային կետեր» եւ կարծիք է հայտնել, որ իրենից ցանկանում են վերցնել իր նվաճած հաղթանակը։



© NEWS.am STYLE