Համացանցում հայտնվել է Ռոբերտ Դե Նիրոյի եւ Ալ Պաչինոյի մասնակցությամբ Սկորսեզեի ֆիլմի թիզերը

23:46   26 փետրվարի, 2019

«Օսկար» մրցանակաբաշխության գովազդային դադարի ժամանակ ցուցադրվել է Մարտին Սկոսեզեի «Իռլանդացին» ֆիլմի առաջին թիզերը, որը մեծ էկրաններ կբարձրանա աշնանը։ Սա Netflix-ի նոր պրոեկտն է, որում գլխավոր դերերը կերտել են Ռոբերտ Դե Նիրոն եւ Ալ Պաչինոն։ Նոր ֆիլմը նկարահանվել է Չարլզ Բրանդտայի «Լսել եմ տներ ես ներկում» գրքի հիման վրա, որը պատմում է 25 պլանավորված սպանության մասին։



© NEWS.am STYLE