«Թանկ դքսուհի». Մեգան Մարքլը շոշափելի գումար է ծախսել հագուստի վրա Մարոկո ճանապարհորդության համար

11:02   27 փետրվարի, 2019

Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին պաշտոնական այցով Մարոկոյում էին։ Ու թեեւ Աֆրիկա այցը սոցիալ-քաղաքական բնույթի էր, հանրությունն ուշադրությամբ հետեւում էր զգեստներին, որոնք դքսուհին ընտրել էր ճանապարհորդության համար։ Փորձագետները հաշվել են զգեստների արժեքը, եւ պարզվել է, որ ապագա մայրիկը հագուստի վրա ծախսել է ավեի քան 110 հազար ֆունտ։

Լուսանկարները կարող են զարմացնել ձեզ. պարզվում է՝ նույնիսկ առաջին հայացիքց ամենապարզ իրերի համար թագավորական ընտանիքը քիչ գումար չի ծախսել։

Maison Valentinо-ի զգեստի արժեքը կազմում է 600 ֆունտ, Natalie Marieժ-ի ականջօղերինը՝ 1,341, Gianvito Rossi-ի կոշիկներինը՝ 510, նույն արանքանիշի ձեռնոցներինը՝ 405, Valentino-ի պայուսակինը՝ 1360 ֆունտ։

Carolina Herrera-ի զգեստի արժեքը կազմում է 3,222 ֆունտ, Gianvito Rossi ապրանքանիշի կոշիկներինը՝ 510 ֆունտ։

Ecksand Tresses-ի եւ GAS Bijoux-ի զարդերի արժեքը կազմում է համպատասխանաբար 290 եւ 164 ֆունտ, Stuart Weitzman-ի կոշիկներինը՝ 194, J.Crew-ի ժակետը՝ 185, Rag + Bone-ի ջինսինը՝ 215, Equipment Breton-ի տոպինը՝ 228 ֆունտ։

HATCH ապրանքնիշի ջինսի արժեքը կազմում է 189 ֆունտ, Alice + Olivia բլեյզերինը՝ 395, Birdies-ի կոշիկները՝ 91, Wilfred-ի շարֆը՝ 67, Boh Runga-ի ականջօղերը՝ 172 ֆունտ, Illesteva-ի արեւային ակնոցներինը՝ 183 ֆունտ, Misha Nonoo-ի ջեմփերինը՝ 172 ֆունտ։

Dior-ի զգեստի արժեքը կազմում է  90000 ֆունտ, նույն ապրանքանիշի կոշիկների եւ պայուսակի արժեքը համապատասխանաբար՝ 590 եւ 1,389 ֆունտ,  Birks-ի ականջօղերն արժեն 6,966 ֆունտ։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Bazaar



© NEWS.am STYLE