Հասմիկ Խոջյանը` վառ կերպարում

10:59   27 փետրվարի, 2019

«Էլենի օրագրից» սիրված դերասանուհի Հասմիկ Խոջյանը ներկայացել է գրավիչ կերպարում։

Դերասանուհին Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է վառ կերպարը։ Հասմիկ Խոջյանը վանդակավոր տաբատ է կրում, որը համադրել է մոխրագույն տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել են գանգունրները եւ արեւային ակնոցը։ «Խենթի շարքից՝ գարնանային տրամադրությամբ»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հասմիկ Խոջյանը ներկայացել էր գրավիչ կերպարում։ Լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում էր դեղին տաբատ, զոլավոր սվիտեր։ Իսկ լուսանկարին  կից նա լավ հանգստյան օրեր էր մաղթել իր հետեւորդ-երկրպագուներին։



© NEWS.am STYLE