«Չգիտեմ՝ երջանկությունը ինչ բառերով ու ինչ գույներով են նկարագրում, բայց հիմա երջանիկ եմ». Մարիամ Ալեքսանյանը` սիրելիի հետ

11:41   27 փետրվարի, 2019

Դերասաններ Մարիամ Ալեքսանյանը եւ Գոռ Համբարձումյանը հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկն են։ Նրանք բավական հաճախ են երկրպագուներին ուրախացնում համատեղ լուսանկարներով։

Այս անգամ սիրելիի հետ ջերմ լուսանկար է հրապարակել Մարիամ Ալեքսանյանը։ Զույգը ջերմ գրկախառնված է, իսկ մեկնաբանություններում դերասանուհին հայտարարել է, որ երջանիկ է։ «Չգիտեմ՝ երջանկությունը ինչ բառերով ու ինչ գույներով են նկարագրում, բայց հիմա երջանիկ եմ։ Հ.Գ Մեկը կա, լարված ֆիլմ է դիտում»,- լուսանկարը մակագրել է Մարիամը՝ նշելով սիրելիին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հմայիչ դերասանուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում Մարիամը միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել էր իր շքեղ տեսքը․ նա վառ դիմահարդարմամբ էր, վարսերը գեղեցիկ հավաքված էին։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններով ողողել էին լուսանկարը։



© NEWS.am STYLE