«Ես չունեմ վաղվա օրը». 87 տարի առաջ այս օրը ծնվել է Էլիզաբեթ Թեյլորը

13:35   27 փետրվարի, 2019

87 տարի առաջ այս օրը` փետրվարի 27-ին, ծնվել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը: Ֆիլմերում նկարահանվել նա սկսել է շատ վաղ տարիքից` 1940 թ-ից, իսկ արդեն 50-ականներին դարձել ամենասիրելի դերասանուհիներից մեկը:

Ամերիկայի կինոյի ինստիտուտը նրան դասել է էկրանային կին լեգենդների 7-րդ հորիզոնականում:

Էլիզաբեթն առանձնանում էր մյուս բոլոր դերասանուհիներից իր հմայքով եւ խաղով: Հատկապես, ուշադրություն էին գրավում նրա յուրահատուկ թանաքագույն աչքերն ու խիտ թարթիչները: Նա համարվել է ժամանակի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը:

Դերասանուհին մահացել է 2011 թ-ին` 79 տարեկան հասակում:

Թեյլորի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են` «Կլեոպատրա», «Արեւի տակ», «Հարսնացուի հայրը», «Շատ կարեւոր անձինք», «Քաջ Լեսսին», «Աղջիկ, որն ամեն ինչ ուներ» եւ այլն:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է դերասանուհու հայտնի մտքերից մի քանիսը.

«Մեծ աղջիկներն ավելի մեծ ադամանդների կարիք ունեն»:

«Իմ կյանքի լավագույն տղամարդիկ հիմնականում շներ կամ ձիեր են եղել»:

«Ես ունեմ կնոջ մարմին, բայց երեխայի հույզեր»:

«Ես միշտ ընդունել եմ, որ ինձ կառավարում է իմ կիրքը»:

«Երբ մարդիկ ասում են` «նա ամեն ինչ ունի», ուզում եմ պատասխանել`«ես չունեմ վաղվա օրը»:

«Կարեւորն այն չէ, ինչ ունենք, կարեւորը ստանալն է»:

«Հասկանում ես` ովքեր են իսկական ընկերներդ, երբ սկանդալի մեջ ես հայտնվում»:

«Ես քնել եմ միայն այն տղամարդկանց հետ, որոնց հետ ամուսնացած եմ եղել: Քանի՞ կին կարող է պնդել նման բան»:

«Ինձ ամեն ինչ նյարդայնացնում է, բացի նկարհանվելուց»:

«Ես իմ կյանքի մասին ոչ մի գիրք չեմ կարդացել»:

Լուսանկարները` Facebook-ից



© NEWS.am STYLE