Բացառիկ լուսանկար. Ժիզել Բունդխենը սրտառուչ շնորհավորել է ամուսնուն

12:51   27 փետրվարի, 2019

Աշխարհի ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ժիզել Բունդխենը եւ ֆուտբոլիստ Թոմ Բրեյդին նշել են ամուսնության 10-րդ հոբելյանը։ Ամուսինների համար այս յուրահատուկ օրը Victoria’s Secret-ի նախկին «հրեշտակը» սոցիալական ցանցերի իր էջերում նախկինում չհրապարակված կադրեր է տեղադրել։

Դրանց շարքում է նաեւ հարսանեկան արարողության ընթաքում արված լուսանկարը, որում Ժիզելը Dolce & Gabbana ապրանքանիշի զգեստ է կրում։ 38-ամյա բրազիլուհին ջերմ մեկնաբանել է լուսանկարը։

«Չեմ կարող հավատալ, որ արդեն 10 տարի է անցել այն օրից, երբ որոշել ենք միասին ապրել… 10 անհավանական տարիներ։ Չկա ոչինչ, որն այս աշխարհում քեզնից ու մեր ընտանիքից ավելի շատ եմ սիրում։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ ես այս ճանապարհորդության ընթացքում եւ այն ամենի համար, ինչ անում ես, որպեսզի այն այդքան յուրօրինակ լինեի։ Թող մենք ապագայում եւս շարունակենք աճել միասին՝ քայլելով կողք կողքի՝ աջակցելով եւ միմյանց սիրելով դեռ շատ երկար տարիներ։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում»,- գրել է նա։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE