Խիստ ոճ. Մելանյա Թրամփը հանդիպել է հայտնի իրավապաշտպանների հետ

13:59   27 փետրվարի, 2019

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ժամեր առաջ հանդիպել է նոբելյան դափնեկիր եւ հայտնի իրավապաշտպան Քայլաշ Սաթյարթիի եւ ամերիկացի դիզայներ Ռեյչել Ռոյի հետ։ Վերջինս օգնում է անապահով ընտանիքների երեխաներն եւ հանդես գալիս ի պաշտպանություն գենդերային հավասարության։

Մելանյա Թրամփը հյուրերին ընդունել է Սպիտակ տանը։ Դոնալդ Թրամթի կինը բավական խիստ կերպար է ընտրել՝ միջին երկարության շրջազգեստ եւ մոխրագույն ժակետ, սեւ բլուզ եւ նույն գույնի բարձրակրունկ կոշիկներ։ ԱՄՆ առաջին տիկինն, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել հանրության ուշադրությունը շեղել քննարկվող հարցերից, որոնք կապված են երեխաների իրավունքների հետ։

Աղբյուրը՝ Harper’s Bazaar

Լուսանկարները՝ Instagram, Getty Images



© NEWS.am STYLE