Սիրելիի դավաճանությունից հետո Քլոե Քարդաշյանն առաջին անգամ խոսել է

15:11   27 փետրվարի, 2019

Այն բանից հետո, երբ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի երկրպագուներին անհանգստացրել է Քլոեի սիրելիի՝ Տրիստան Թոմփսոնի կապը Քայլի Ջենների լավագույն ընկերուհու՝ Ջորջին Վուդսի հետ, երկրպագուներն ապրումներ ունեին Քլոեի համար։ Մի քանի շաբաթ լռելուց հետո Քլոեն Twitter-ում շնորհակալություն է հայտնել հետեւորդներին աջակցության համար։

«Ողջույն, սիրելիներիս։ Ուզում եմ՝ իմանաք, որ ես գնահատում եմ ձեզ։ Կարդացել եմ ձեր բարի խոսքըերը, եւ դրանք իսկապես օրհնություն են ինձ համար։ Սիրում եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Կվերադառնամ, երբ բոլորիդ հետ խոսելու տրամադրություն կունենամ։ Մինչ այդ մի մոռացեք բարի լինել միմյանց հանդեպ»,- գրել է նա։

Փետրվարի կեսին Տրիստանը ժամանել էր Լոս Անջելես՝ Սուրբ Վալենտինի օրը Քլոեի եւ 10-ամսական դստեր հետ նշելու համար, սակայն մինչ այդ՝ երեկույթի ընթացքում, Քլոեին դավաճանել էր 21-ամյա Ջորջին Վուդսի հետ, ով Քայլի Ջենների մտերիմ ընկերուհին է։

Սա Տրիստանի առաջին դավաճանությունը չէ. նախորդ անգամ նա Քլոեին դավաճանել էր գիշերային ակումբում, ինչի մասին հայուհին իմացել է ծննդաբերությունից մի քանի օր առաջ։ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամները, բացի Քայլիից, արդեն դադարել են հետեւել Տրիստանի եւ Ջորջինի էջերին։ Քայլին յուրօրինակ կերպով էր արձագանքել կատարվածին` վաճառելով Kylie cosmetics-ի հետ Ջորջինի համատեղ հավաքածուն։



© NEWS.am STYLE